Հոդված09:29, 31 Մայիս 2018
Հայկո Բաղդատ․ «Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից»
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016թ․-ից բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններին։
«Մուհարրեմ Ինջեին աջակցելը դավաճանություն է Թուրքիային» հոդվածում Բաղդատը գրում է․ «Մենք՝ HDP-ականներս (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), ոչ մի փուլում Մուհարրեմ Ինջեի, Մերալ Աքշեների, Թեմել Քարամոլլաօղլուի կամ Դողու Փերինչեքի օգտին չենք քվեարկելու։ Ոչ մի առաջնորդ, ով բանտարկյալ չէ, թող ձեզ ոչինչ չխոստանա, որովհետև քանի դեռ մեր համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշը բանտարկյալ է, ուրիշ որևէ թեկնածուի օգտին չենք քվեարկելու»։
Բաղդատի այս գրառումը բացասական բուռն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ Այդ արձագանքներից հետո պոլսահայ լրագրողը թեմայի վերաբերյալ երկրորդ հոդվածն է հրապարակել։
«Պատասխան արձագանքներին» հոդվածի առաջին բաժնում Բաղդատն իր աջակցությունն է հայտնել Մուհարրեմ Ինջեին՝ հույս հայտնելով, որ նա կկարողանա հաղթել ամենուր բռնություն տարածող և ահաբեկչությունների վրա աչք փակող Էրդողանին ու նաև կնպաստի Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակմանը։
Սակայն հոդվածի երկրորդ մասում հեղինակը գրում է․ «Այսօր ինքս ինձ դավաճանեցի։ Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից՝ տեղի տալով Թուրքիայի Հանրապետության հիմնարար արժեքների առաջ։ Այսօր մեկ անգամ ևս հանձնվեցի Թուրքիայի Հանրապետությանը։ Սակայն այդ հոդվածը գրի եմ առել ոչ թե նրա համար, որ վախենում եմ Թուրքիայի Հանրապետությունից, այլ որովհետև ընկերներս վշտացել էին, իսկ ես չեմ ցանկանում, որ նրանք ավելի շատ վշտանան»։
Բաղդատը նշել է, որ հետ է վերցնում իր բոլոր այն խոսքերը, որոնք ընթերցողների և իր ընկերների շրջանում դժգոհություն են առաջացրել։ Սակայն հիշեցրել է, որ իր համոզմունքներից հետ չի կանգնում և կարծում է, որ իրեն պարզապես սխալ են հասկացել։
Պոլսահայ լրագրողը նաև հայտարարել է, որ այսուհետև գոնե ժամանակավորապես այլևս չի գրի HDP-ի և Սելահաթթին Դեմիրթաշի մասին, քանի որ այս առումով վերահաս վտանգների մասին նրա մտահոգություններն ու կանխատեսումները, պարզվում է, տհաճ են ընթերցողներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |