Տարածաշրջան05:55, 31 Մայիս 2018
Թուրքիայում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Այն տևել է ավելի քան 3 ժամ, որից հետո հրապարակավել է հայտարարություն։
Հայտարարությունում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), գյուլենական համայնքի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։ «Կոշտ միջոցներ են ձեռնարկվելու այն երկրների դեմ, որոնք աջակցում են նրանց»:
Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին։ Պաշտոնական Անկարան չի փոխելու նաև իր դիրքորոշումը Երուսաղեմի հարցում։
Էգեյան և Միջերկրական ծովերում թուրք-հունական լարվածության մասին նշվել է, որ Թուրքիան պաշտպանելու է «իր իրավունքները» այդ գոտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |