Քաղաքական08:43, 01 Հունիս 2018
ԵԽԽՎ-ն բացասաբար է գնահատել Թուրքիայում նախընտրական իրավիճակը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զեկույց է հրապարակել։
Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, խոսքի ազատության սահմանափակումները, ռազմական գործողություններն ու լրագրողների և քաղաքական գործիչների կալանավորման դեպքերը բացասաբար են ազդում ընտրությունների մթնոլորտի վրա։
Երկօրյա այցով Թուրքիայում գտնվող ԵԽԽՎ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային մեծ ժողովի (TBMM), Գերագույն ընտրական խորհրդի (YSK), Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպել է լրագրողների, մամուլի ներկայացուցիչների, տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։
ԵԽԽՎ-ի զեկույցում արձանագրվել է, որ ընտրություններում առաջադրված կին թեկնածուների թիվը չափազանց փոքր է։ Պատվիրակությունն ընդգծել է անկողմնակալ և ազատ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կարևորությունը։ Արձանագրվել է նաև, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի պահանջներին։ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ կատարված օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն ընտրական գործընթացին կողմնակի միջամտության ռիսկը, կնվազեցնեն ընտրությունների անվտանգությունն և թափանցիկությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |