Միջազգային13:23, 01 Հունիս 2018
Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայացել է վիզաների ազատականացման վերաբերյալ հերթական հանդիպումը

Մայիսի 31-ին Անկարայում կայացել է Թուրքիայի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման թեմայի վերաբերյալ հանդիպումը։ Այն անցկացվել է ԵՄ հանձնաժողովի միգրացիայի հարցերով վարչության փոխտնօրեն Սիմոն Մորդյուի և Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վարչության տնօրեն Մեհմեթ Սամսարի նախագահությամբ և ԵՄ հարցերով նախարարության, արդարադատության ու ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում չբավարարված ԵՄ չափանիշների վերաբերյալ դեռևս փետրվարին Թուրքիայի կողմից ԵՄ-ին ներկայացված աշխատանքային պլանը։
Եվրոպայի հանձնաժողովի ներկայացուցիչները այդ աշխատանքային պլանը գնահատել են որպես ԵՄ չափանիշների բավարարմանն ուղղված դրական քայլ և գոհունակություն հայտնել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների վերսկսման առթիվ։ Համաձայնություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ևս շարունակել ներկայացված աշխատանքային պլանի հետ կապված տեխնիկական աշխատանքները։
Նշենք, որ փետրվարին ԵՄ պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ թուրքական կողմը համոզմունք էր հայտնել, որ Թուրքիան արդեն լիովին բավարարում է առաջադրված 72 չափանիշին, մինչդեռ ԵՄ պատվիրակությունը բավարար էր համարել միայն դրանցից 65-ի վիճակը։
Ակնկալվում է, որ նշված տեխնիկական աշխատանքներից հետո ԵՄ պատվիրակությունը զեկույցի միջոցով կտեղեկացնի ԵՄ անդամ երկրներին, որ ներկայացված չափանիշները բավարարվել են Թուրքիայի կողմից և կառաջարկի ներդնել առանց վիզայի ռեժիմը։ Դրանից հետո ԵՄ անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարներից կազմված խորհորդը պետք է համաձայնության գա հարցի շուրջ։
Այնուհետև թեման կբերվի Եվրախորհրդարանի օրակարգ և քվեարկության կդրվի։ Հաստատվելու դեպքում փաստաթուղթը պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդի կողմից։ Թուրքիան ակնկալում է, որ բոլոր այս գործընթացները տեղի կունենան հնարավորինս արագ՝ մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են 2019թ․ մայիսին։
Թուրքիայի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրն ու փախստականների հետ ընդունման մասին պայմանագիրը ստորագրվել էին 2013թ․ դեկտեմբերի 16-ին՝ Անկարայում։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փախստականների հետ ընդունման պայմանագիրը պետք է լիովին ուժի մեջ մտներ 2017թ․ հոկտեմբերի 1-ին։ Ինչից հետո՝ 2018թ․ կյանքի էր կոչվելու առանց վիզայի ռեժիմը, որը թույլ կտա կենսաչափական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիներին՝ մինչև 3 ամիս ժամկետով առանց վիզայի գտնվել Շենգենյան գոտու երկրներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |