Քաղաքական08:16, 02 Հունիս 2018
Հետախուզման մեջ գտնվող թուրք կոմունիստը կալանավորվել է Հունաստանում
Հունաստանում կալանավորվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության «սև ցուցակում» գտնվող 45-ամյա Թուրգութ Քայան, ով Թուրքիայում արգելված «Կոմունիստական կուսակցության» (TKP) անդամ է։
Հունաստանի բարձրագույն դատարանը որոշում է կայացրել վերոնշյալ անձին արտահանձնել Թուրքիային։
Թուրքական աղբյուրը նշում է, որ արտահանձման մասին վերջնական որոշումը կայացնելու է Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնդոնիսը։
Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերություննները շարունակում են խիստ լարված մնալ։ Պատճառներից մեկը Էգեյան ծովի որոշ կղզիների պատկանելիության հարցն է։ Մյուս պատճառն այն է, որ Հունաստանը թուրք զինվորականներին հրաժարվեց արտահանձնել Թուրքիային։
Այդ զինվորականները Թուրքիայի իշխանություններից կողմից մեղադրվում էին 2016թ․ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Նրանք ձախողված հեղաշրջումից հետո փախել էին Հունաստան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |