Տարածաշրջան08:35, 04 Հունիս 2018
Էրդողանն ակնարկել է Քանդիլում քրդերի դեմ ռազմական օպերացիա սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Դիարբեքիր, որտեղ ակնարկել է Իրաքի Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին։
Ի դեպ, Քանդիլը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան է։
«Ոմանք Քանդիլից բարձրագոչ հայտարարություններ են անում, բայց դուք ուշադրություն մի դարձրեք։ Դրա հերթն էլ կգա։ Քրդական հարցը կարգավորելու ուղղությամբ արդեն հասել ենք հաջողության: 2018թ. Թուրքիայում արդեն քրդական հարց չկա։ Մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ ահաբեկչություն։ Ալլահի օգնությամբ այդ հարցն էլ ենք լուծելու»,-ասել է Էրդողանը։
Վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները ներխուժել են Հյուսիսային Իրաք, որտեղ գործողություններ են սկսել տեղի քրդերի դեմ։
Մինչ այդ Թուրքիայի զինված ուժերը Քանդիլում միայն օդուժի գործողությունների մասին էին տեղեկացնում։
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը մասամբ հաստատել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ ասելով. «Այս պահի դրությամբ մեր ուժերն Իրաքում են՝ խորացած 26-27կմ, քիչ մնաց Քանդիլին։ Մենք ասել էինք, որ գալու ենք Քանդիլ։ Մենք հանգիստ չենք թողնելու այնտեղ գտնվող դավաճաններին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |