Քաղաքական10:22, 04 Հունիս 2018
Սոցհարցում Թուրքիայում. քրդամետ կուսակցությունը կհաղթահարի ընտրական շեմը
ORC հետազոտական ընկերությունը հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացրել:
Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 3410 քաղաքացի:
Ըստ արդյունքների՝ 53.4 տոկոսը նախագահական ընտրություններում քվեարակելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետկան» կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեն (CHP-ԺՀԿ) ստացել է հարցման մասնակիցների 23.8 տոկոսի աջակցությունը: Ազգայնական «İyi» կուսակցության («Լավ») առաջնորդ Մերալ Աքշեների թեկնածությունը պաշտպանել է 11.5 տոկոսը:
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որն այժմ ձերբակալված է, վայելում է հարցվածների 8.7 տոկոսի աջակցությունը:
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցհարցման արդյունքներով կրկին առաջատար է ներկայիս իշխանությունը: 52.8 տոկոսը ձայն է տալու «Հանրապետական դաշինքին», որի մեջ ներգրավված են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ):
Իսկ «Ազգ դաշինքը», որը կազմված է ընդդիմադիր 4 կուսակցություններից, ստացել է 35.6 տոկոսի աջակցությունը: Ըստ այս հարցման արդյունքների՝ ընտրական շեմը կհաղթահարի քրդամետ ԺԴԿ-ն: Այն ստացել է հարցվածների 10.9 տոկոսի քվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |