Ցեղասպանություն07:22, 04 Հունիս 2018
Իսրայելի իշխանությունները հայտնել են ցեղասպանության մասին օրինագծի հետաձգման պատճառը
Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո:
Ավելի վաղ արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից հանված օրինագծի հետաձգման պատճառն Իսրայելի իշխանությունների մտավախությունն է, թե օրինագծի հնարավոր քննարկումով կարող են Էրդողանին լրացուցիչ առավելություն ապահովել առաջիկա ընտրություններում:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը հետաձգելու մասին արտգործնախարարության առաջարկը՝ նկատի ունենալով, որ խորհրդարանում նման քննարկում կազմակերպելը, իսկապես, կարող է լրացուցիչ առավելություն տալ Էրդողանին Թուրքիայում սպասվող ընտրություններում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը որոշում էր կայացրել մայիսի 30-ի լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սակայն ավելի ուշ Քնեսեթի խոսնակը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգից հանել էր ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |