Տարածաշրջան08:19, 05 Հունիս 2018
Կայացել է Թուրքիայի արտգործնախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։ Հանդիպման օրակարգային հարցը եղել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը։
Թուրքիան երկար ժամանակ պահանջում է, որ քրդերը դուրս գան Մանբիչից։ Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ:
Թուրքիայի արտգործանախարարը հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Մանբիչից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզի շուրջ։
«Մեր նպատակն է Մանբիչը մաքրել ահաբեկիչներից։ Մանբիչի բնակիչները տուն են վերադառնալու։ Անվտանգությունն ապահովելու են թուրք և ամերիկացի զինվորները։ Ճանապարհային քարտեզի նպատակը Մանբիչի անվտանգությունը և կայունությունը ապահովելն է։ Գործընթացը կավարտվի մի քանի ամսից։ Մեր նախագահն այդ ճանապարհային քարտեզը հաստատել է։ Մանբիչից քրդերի դուրս գալու մասին խոստումը մեզ տրվել էր դեռևս Օբամայի իշխանության օրոք, բայց այդ խոստումը չէր կատարվել», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |