Միջազգային13:32, 05 Հունիս 2018
Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան այստեղից ոչ մեկին չի կարող տանել»

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը պատասխանել է Թուրքիայի վարչապետի օգնական և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը։
Վերջինս հունիսի 4-ին անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ կապի մեջ մեղադրվող 8 թուրք զինվորականների խնդրին, որոնք 2016թ․ հեղաշրջման փորձից հետ ապաստանել էին Հունաստանում։ Այդ զինվորականներից 4-ը օրերս ազատ են արձակվել՝ 18 ամիս ազատազրկման ժամկետից հետո։
«Հունաստանը հովանավորում է FETÖ-ականներին, ակնհայտորեն աջակցում է այդ կառույցին։ Ինչ ուզում են, թող անեն, հեղաշրջման մասնակից, FETÖ-ական զինվորներին գտնելն ու փաթեթավորված Թուրքիա տեղափոխելը մեր պարտականությունն է», - ասել էր Բոզդաղը։
Դրան ի պատասխան՝ Հունաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Հունաստանից որևէ մեկին ուժով ստանալ։
«Նմանատիպ անտեղի հայտարարությունները նրանց համար են, ովքեր արտաքին քաղաքականություն են վարում ըստ ներքին քաղաքականության սկզբունքների։ Հունաստանի վարչապետը միայն մեկ բան պիտի անի՝ նպաստի արդարության կայացմանը։ Ցավոք Թուրքիայի քաղաքական գործիչների մի մասը դժվարանում է հասկանալ քաղաքականության և արդարության միջև եղած հարաբերությունը։ Թուրքիան լավ գիտի, որ մենք այն պետությունը չենք, որի հետ կարելի է խաղ անել։ Թուրքիան չի կարող այստեղից ոչ մեկին տանել․ իրավունք չունի և մենք էլ նման բան թույլ չենք տա», - նշել է Հունաստանի արտգործնախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |