Իրավական07:54, 07 Հունիս 2018
Թուրքիայում 13-ամյա երեխա է ձերբակալվել տան պատին քրդամետ կուսակցության անվանումը գրելու համար

Թուրքիայի Բուրսա քաղաքում 13-ամյա երեխա է ձերբակալվել իրենց տան պատին «քաղաքական» գրառում անելու համար: Նշվում է, որ երեխան պատին գրած է եղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թուրքերեն հապավումը՝ «HDP» և դրա նախկին համանախագահ, նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի անվան կրճատ տարբերակը՝ «Սելո»: Ձերբակալված երեխային ոստիկանները տեղափոխել են Բուրսայի ոստիկանության անչափահասների բաժանմունք:
Հաղորդվում է, որ ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Ստամբուլում ձերբակալվել է երկու երիտասարդ՝ պատին «հույս» և «HDP» գրելու համար:
Նշենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվելիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդհառաջ շարունակվող քարոզարշավի օրերին բազմապիսի ճնշումներ են գործադրվում քրդամետ կուսակցության ներակայուցիչների վրա:
Քարոզարշավի 35 օրվա ընթացքում (ապրիլի 28-ից հունիսի 3-ը) ընտրարշավին մասնակից ԺԴԿ-ականներից բերման է ենթարկվել 136, իսկ կալանավորվել՝ 14 հոգի:
Տեղի են ունեցել հարձակումներ ընտրական շտաբների ու տաղավարների վրա: Եղել են քարոզարշավի շրջանակներում իրականացվող միջոցառումները խոչընդոտելու փորձեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |