Քաղաքական08:48, 07 Հունիս 2018
Washington Post. «Էրդողանը չի կարողանա հաղթել ընտրությունների առաջին փուլում»
Ամերիկյան «Washington Post» թերթը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակել։
Հոդվածում նշվում է, որ Էրդողանը մինչ օրս անցկացված բոլոր ընտրություններում անպարտելի է եղել, իսկ այժմ նրա դեմ բոլոր ընդդիմադիրների միավորումը բեկումնային շրջան կբերի:
«Ամենակարևոր շրջադարձն այն է, որ Թուրքիայի մասնատված ընդդիմադիր ուժերը միավորվեցին։ Բացի HDP-ից («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») մյուս ընդդիմադիրները հայտարարել են, որ երկրորդ փուլում կաջակցեն Էրդողանի հետ մրցակցող թեկնածուին», -գրում է թերթը։
Աղբյուրի համաձայն՝ Էրրդողանի ընտրազանգվածի թիվը նկատելիորեն նվազել է և առաջիկա ընտրությունները հավանաբար կունենան երկրորդ փուլ։ Նշվում է, որ թեկուզ եթե Էրդողանը հաղթի ընտրություններում, նրա կուսակցությունն այլևս մեծամասնություն չի լինի խորհրդարանում։
«Հաղթելու դեպքում Էրդողանը մեծ իշխանություն ձեռք կբերի։ Բայց միավորված ընդդիմությունն Էրդողանի համար կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել։ Հարցումները ցույց են տալիս, որ AKP-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն) վերջին ամիսներին կորցրել է աջակիցներին, և Էրդողանն առաջին փուլում չի կարողանալու հաղթել ընտրություններում», - ասված է հոդվածում։
Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի օգտին չքվեարկելու համար պատճառ կարող են հանդիսանալ երկրում ահագնացող տնտեսական խնդիրները՝ գործազրկությունը, գնաճը, թուրքական լիրայի արժեզրկումը։ Ինչպես հայտնի է, լիրան վերջին մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ շուրջ 20 տոկոսով արժեզրկվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |