Հասարակական07:43, 07 Հունիս 2018
«Խաղաղության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 163 երկրի ցանկում 146-րդն է

Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2018թ․ «Խաղաղության համաշխարհային ինդեքս» (Global Peace Index) զեկույցը։ Աշխարհի բնակչության շուրջ 99․7 տոկոսն ընդգրկող հետազոտության հիման վրա կազմված զեկույցի հիմնական չափանիշներն են «հասարակական անվտանգության վիճակը», «շարունակվող ներքին և արտաքին հակամարտությունները» և «ռազմականացման մակարդակը»։
Զեկույցում ընդգրկված 163 երկրի ցանկում Թուրքիան, ըստ խաղաղության ցուցանիշի, գրավել է 146-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով երեք հորիզոնականով։
Թուրքիան հատկապես ցածր միավոր է ստացել «հարևան երկրների հետ հարաբերությունների» չափանիշով։ Զեկույցում նշվել է, որ Թուրքիան քաղաքական, տնտեսական և ռազմական խնդիրներ ունի Հայաստանի, Սիրիայի և Իրաքի հետ, իսկ Ռուսաստանի, Իսրայելի, Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունները նույնպես խնդրահարույց են։ Երկրորդ չափանիշը, ըստ որի Թուրքիան շատ ցածր միավոր է ստացել, ահաբեկչությունն է։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հետզհետե խստացող քաղաքականությունը «քաղաքական ահաբեկչություն» չափանիշի վատթարացման հիմնական պատճառն է, իսկ Սիրիայում քրդերի դեմ իրականցվող ռազմական գործողություններն էլ նպաստել են «հարևանների հետ հարաբերությունների» չափանիշի վատթարացմանը», - ասված է զեկույցում։
«Global Peace Index»-ի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհը 10 տարի առաջվա համեմատ ավելի անապահով է դարձել։ Որպես պատճառ նշվում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող բախումներն ու հակամարտությունները։ Զեկույցի համաձայն՝ նմանատիպ իրադաձությունները բացասաբար են ազդել նաև համաշխարհային տնտեսության վրա։ Բազմաթիվ պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017թ․ բռնությունների և բախումների հետևանքով համաշխարհային տնտեսությանը հասցվել է 14․8 տրիլիոն դոլարի վնաս։ Այդ ցուցանիշը համապատասխանում է համաշխարհային տնտեսության ծավալի 12․4 տոկոսին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |