Տարածաշրջան11:44, 07 Հունիս 2018
Իրաքյան Քուրդիստանի մի շարք շրջաններ Թուրքիայի վերահսկողության տակ են

2018թ. մարտի 11-ից մինչ օրս Իրաքյան Քուրդիստանում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 155 զինյալ։ Հայտնի է դարձել, որ 3 ամսվա ընթացքում իրականացվել են ոչ միայն օդային, այլև ցամաքային գործողություններ։
Այս պահի դրությամբ Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետևանքով քուրդ զինյալներից մաքրվել է 400կմ տարածք։
Գործողությունները ղեկավարում է բանակի գեներալ Իսմայիլ Մեթինը։ Այս պահի դրությամբ Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Հաքուրք, Արմուշ, Ավաշին, Բասյան, Քանի Րասհ, Բերմիզե, Սիդեկան, Բրադոսթ շրջանների վրա։ Ներկայումս Թուրքիայի զինուժը Քուրդիստանի հետ սահմանին ստեղծել է 11 ռազմաբազա։
Աղբյուրը պնդում է, որ PKK-ի մի շարք հրամանատարներ հեռացել են իրենց գլխավոր ռազմաբազայից՝ Քանդիլից։
Հիշեցնենք, որ օրերս թուրք զինվորները ցամաքային գործողություններ են իրականացրել Քուրդիստանում։ Եվ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարերցին, որ իրենք պատրաստվում են Քանդիլում գործողություններ սկսել քրդերի դեմ։ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |