Տարածաշրջան12:28, 08 Հունիս 2018
Մոսկվան դժգոհ է Ղրիմի մասին Չավուշօղլուի հայտարարությունից
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի և Ղրիմի թաթարների առաջնորդ, ռադայի պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ։ Չավուշօղլուն նրանց հետ խոսել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին։
«Ղրիմի թաթարները որտեղ էլ հաստատվեցին, Թուրքիան միշտ նրանց կողքին գտնվեց։ Եվ մենք շարունակելու ենք նրանց աջակիցը լինել։ Երբեք չենք մոռացել և չենք էլ մոռանա Ղրիմի թաթարների աքսորը։ Ղրիմի անեքսիան չենք ճանաչել և չենք էլ ճանաչելու»,- նշել է Չավուշօղլուն:
Այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ Թեմային արձագանքել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը։
«Թուրքիան արևմուտքի կողմից ենթարկվում է ճնշման։ Այդ ճնշման պատճառներն են Թուրքիայում տիրող ներքակաղաքական իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդերի դեմ ուղղված գործողությունները։ Կարող ենք կարծել, որ թուրք նախարարների հայտարարության նպատակը արևելքի ուշադրության շեղումն է Թուրքիայից դեպի Ռուսաստան»,-ասել է ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ նման հայտարարությունները վնաս են հասցնելու ռուս-թուրքական հարաբերություններին։
Չավուշօղլուի հայտարարությունը անպատասխան չի թողել նաև Ռուսաստանի պետդուման։ Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուրիյ Շվիտկինն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա քննադատում է Եվրամիությանը (ԵՄ), բայց մյուս կողմից լիովին կապերը չի կտրում ԵՄ-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |