Տարածաշրջան09:02, 08 Հունիս 2018
Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ կնքած փախստականների հետընդունման մասին համաձայանգիրը

Թուրք-հունական հարաբերությունների լարվածության պայմաններում պաշտոնական Անկարան Աթենքի դեմ գործնական քայլերի է գնում։
Հայտնի է դարձել, որ Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը։
Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
2001թ.-ին կնքված թուրք-հունական երկկողմ պայմանագրով նախատեսվում է, որ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած 3-րդ երկրի քաղաքացիները արտահանձնվելու են պաշտոնական Անկարային։
Մինչ 2016թ. հեղաշրջման փորձը, Հունաստանը Թուրքիային էր արտահանձնել ընդհանուր 5000 անօրինական ներգաղթյալ։ Սակայն հեղաշրջման փորձից հետո ոչ մի փախստական հետ չի ուղարկվել Թուրքիա։
Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները ավելի լարվեցին այն բանից հետո, երբ Հունաստանի դատարանը ազատ արձակեց բոլոր այն թուրք զինվորականներին, ովքեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան և ապաստան գտել այնտեղ։ Այդ զինվորականները Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |