Տարածաշրջան09:49, 12 Հունիս 2018
Քըլըչդարօղլու. «Եթե քրդական հարցը 4 տարում չլուծեմ, դուրս կգամ քաղաքականությունից»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «Kanal D» հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է քրդական հարցի կարգավորման մասին։
Նա շեշտել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) 16 տարվա կառավարումից հետո այդպես էլ չկարողացավ լուծել այդ հարցը։
«Ես եթե 4 տարում չլուծեմ քրդական հարցը, ապա դուրս կգամ քաղաքականությունից։ Հարցը կլուծվի խելամիտ կերպով։ Խնդիրը ոչ թե Քանդիլի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, այլ ահաբեկչության խնդրի լուծումը։ Ահաբեկչությանը վերջ դնելու համար անհրաժեշտ է նախ վերացնել նրանց ֆինանսական աղբյուրները։ Ձեր 16 տարվա իշխանության ընթացքում արդյո՞ք կարողացաք վերացնել դրանք»,-նկատել է տվել ընդդիմադիր կուսակցապետը:
Վերջինս նաև համամիտ չէ թուրք մի շարք պաշտոնյաների առաջ քաշած այն կանխատեսման հետ, որի համաձայն՝ Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է վերացվել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։
Նա համոզված է, որ Էրդողանի հրահանգով գործող արտակարգ դրությունը դեռ կպահպանվի, անկախ ընտրությունների արդյունքից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |