Միջազգային12:30, 14 Հունիս 2018
Ռուսաստանի կոչը Թուրքիային և սիրիական հակամարտության մյուս կողմերին

Հունիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրեմլը կոչով դիմել է սիրիական հակամարտության մեջ ներգրավված կողմերին։
Թուրքական «Hürriyet» թերթի փոխանցմամբ՝ այս մասին գրել է իսրայելական «İsrael Hayom» պարբերականը։ Տեղեկացվում է, որ Կրեմլը այս առթիվ հատուկ ուղերձ է հղել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Իսրայելի իշխանություններին՝ խնդրելով ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, Սիրիայի հետ կապված խնդիրներ չստեղծել։
«2018թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգային և անձնական հպարտության նախագիծն է։ Այդ պատճառով Պուտինը չի ցանկանում, որ սիրիական ճգնաժամը ամենաչնչին ստվեր գցի առաջնության վրա», -գրում է աղբյուրը։
Նշվում է նաև, որ Պուտինը այս առթիվ անձամբ զգուշացրել է նաև Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աշխարհի առաջնության օրերին նկատվող սադրիչ զինված գործողությունները կարող են սպառնալիք ստեղծել Ուկրաինայի պետականության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |