Քաղաքական10:59, 14 Հունիս 2018
Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարը քննադատել է Ավստրիայի որոշումը
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը մեկնաբանել է 7 մզկիթների փակման վերաբերյալ Ավստրիայի որոշումը։
Ըստ Չելիքի՝ Ավստիան Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները վատթարացնելու դիրքորոշում է որդեգրել:
Չելիքի խոսքով Ավստրիայի վարչապետը դեռ ԱԳ նախարար եղած ժամանակներից այդպիսի ծրագրեր է ունեցել:
«Ծայրահեղ աջակողմյանների հետ դաշինք կազմելով՝ վարչապետ դարձավ: Նա եվրոպական արժեքների համար օղակը քաշած նռնակի նման վտանգավոր է: Իմաստ չենք գտնում հանդիպել նրան, քանի որ խոսելու ոչինչ չկա: Եվրոպայում այժմ ռասիզմը իր տեղը զիջել է իսլամաֆոբիային: Թուրքիային պատկանող մզկիթները կապ չունեն ծայրահեղականության հետ»- ասել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարը:
Հիշեցնենք, որ Ավստրիայի կառավարությունը որոշում էր կայացրել երկրից վտարել Թուրքիայից ֆինանսավորվող 60 իմամների (մահմեդական հոգևորական) և փակել 7 մզկիթ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |