Տարածաշրջան06:12, 14 Հունիս 2018
Էրդողանի վեընտրվելու դեպքում Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է վերացվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «24TV» հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրության, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին:
«Եթե հունիսի 24-ից հետո մնամ իմ պաշտոնում, ապա մեր առաջին գործը լինելու է արտակարգ դրության վերացման հարցը»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ արտակարգ դրությունը ահաբեկչության դեմ պայքարի միջոց է:
Անդրադառնալով «S-400»-ների ձեռքբերմանն ուղղված ԱՄՆ-ի քննադատություններին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենք չեն հրաժարվելու այդ մտադրությունից և գնելու են ռուսական «S-400» համակարգերը։
Ըստ Էրդողանի՝ նման համակարգեր ունի նաև Սիրիան, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ունի «S-300» ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը որևէ քննադատության չի ենթարկում այդ պետություններին։ Մինչդեռ Թուրքիայի դեպքում նման քննադատություններ կան։
«Այս պահին Ռուսաստանը մեզ «S-400»-ների համար վարկ է տրամադրել։ Պայմանագրի երկրորդ և երրորդ փուլերում մենք զբաղվելու ենք այդ համակարգերի համատեղ արտադրությամբ։ Հնարավոր է, որ զբաղվենք նաև «S-500»-ների արտադրությամբ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |