Տարածաշրջան09:04, 15 Հունիս 2018
Իրանը չի ողջունում Թուրքիայի ռազմական գործողությունները Քանդիլում

Իրանի Իսլամական Հանրապետության զինուժի գլխավոր շտաբի պետի խոսնակ, գեներալ Էբուլֆազի Շիքարչին հայտարարել է, որ իրենք չեն աջակցում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ սկսված Թուրքիայի ռազմական գործողություններին։
Թեմայի շուրջ խոսնակի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ չնայած Իրանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին, այնուամենայնիվ, չի ողջունում մի պետության կողմից մեկ այլ ինքնիշխան պետության տարածք մտնելը, եթե չկա համապատասխան թույլտվություն։ Եթե առանց համապատասխան թույլտվության նման բան է տեղի ունենում, ապա Իրանը դա դիտում է որպես «անօրինական գործողություն»։
«Մենք երբեք չենք աջակցելու այն հակաահաբեկչական գործողություններին, որոնց ընթացքում խախտվում է ուրիշ երկրի ինքնիշխանությունը»,- եզրափակել է իրանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Թուրքիան Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջան էր ուղարկել ցամաքային ուժեր, որոնք գործողություններ են իրականացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ: Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |