11:35, 18 Հունիս 2018
Դողու Փերինչեքը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու մասին
Թուրքիայի պետական հեռուստատեսությունը (TRT) հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եթեր է տրամադրել ազգայնական «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին: Վերջինս հայտնի է իր հայտյաց հայտարարություններով և գործունեությամբ:
Կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Փերինչեքը խոսել է կուսակցության ձեռքբերումների, Թուրքիայի տնտեսական խնդիրների և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր և իր կուսակցության ծավալած գործունեությանը՝ Փերինչեքն ասել է. «Ջախջախեցինք սուտը, որ կոչվում է Հայոց ցեղասպանություն: Եվրոպայում Թուրքիայի թշնամիներին մարտահրավեր նետեցինք՝ ասելով, որ մեզ չեն կարող ցեղասպան կոչել, մեզ չեն կարող ծնկի բերել: Նրանց այդ մենք ծնկի բերեցինք և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անընդմեջ 3 դատ շահեցինք»:
Հիշեցնենք, որ Փերինչեքը 2007 Հայոց ցեղասպանություն ժխտելու համար շվեյցարական դատարանների կողմից դատապարտվել էր ֆինանսական և քրեական պատասխանատվության։ 2013թ Փերինչեքն այդ որոշումը բողոքարկել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել հօգուտ Փերինչեքի՝ նշելով, որ Շվեյցարիան խախտել է թուրք գործչի խոսքի ազատության իրավունքը։ Շվեյցարական կողմը դիմել էր ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: 2015թ հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, վճռել էր, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |