Տարածաշրջան12:38, 18 Հունիս 2018
Իրանին հարվածելու համար Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է թուրքական «Babala TV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, որի ընթացքում խոսել է Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման նպատակների մասին: Այդ ռազմաբազան գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգում։
Յըլդըրըմը, անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ասել է.
«Մենք Ինջիրլիքի ռազմաբազան թույլ տվեցինք օգտագործել միայն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Ոչ մի երկիր երբեք մեր ռազմաբազաները չի կարող օգտագործել այլ երկրների հարվածելու նպատակով։ Իրանը մեր 600 տարվա հարևանն է։ Քասր ի Շիրինի պայմանագրից սկսած մենք Իրանի հետ չենք պատերազմել։ Խոսք լինել անգամ չի կարող այն մասին, թե մենք կաջակցենք մեր հարևանի դեմ պատերազմող կողմին։ Ցանկանում եմ հիշեցնել, արդյո՞ք Իրաքի օկուպացիայի ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ օգտագործել Թուրքիայի տարածքը։ Այդ օպերացիան պետք է իրականացվեր Թուրքիայի տարածքով, բայց մենք նրանց մերժեցինք»,-ասել է Թուրքիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ 2003-ին Թուրքիան ԱՄՆ-ին թույլ չտվեց իր տարածքով Իրաքի դեմ երկրորդ ճակատը բացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |