Հասարակական07:30, 18 Հունիս 2018
Թուրքիայում երիտասարդ կանանց 43․6 տոկոսն անկիրթ է և գործազուրկ

Եվրամիության «Eurostat» վիճակագրական ընկերության կողմից զեկույց է հրապարակվել 18-24 տարեկան երիտասարդների կրթության ոլորտում և աշխատաշուկայում ներգրավվածության մասին:
Ուսումնասիրությունն ընդգրկում է ոչ միայն ԵՄ անդամ երկրները, այլև Թուրքիան, Չեռնոգորիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեյցարիան։
Զեկույցի համաձայն՝ 34 երկրի ցանկում ամենից մեծ թվով անկիրթ և գործազուրկ երիտասարդներ են ապրում Մակեդոնիայում՝ 32 տոկոս։ Թուրքիան 30․8 տոկոս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը: Չաշխատող և կրթություն չստացած երիտասարդ կանանց թիվը Թուրքիայում կազմում է 43․6 տոկոս, տղամարդկանցը՝ 18․2 տոկոս։
ԵՄ երկրների դեպքում աշխատանք և կրթություն չունեցող երիտասարդների միջին ցուցանիշը 14․3 տոկոս է։ Տղամարդկանց դեպքում այն հավասար է 13․9 տոկոսի, կանանց դեպքում՝ 14․7 տոկոսի։
ԵՄ անդամ երկրների շարքում ամենից շատ գործազուրկ և անկիրթ երիտասարդներ են ապրում Իտալիայում (25․7 տոկոս)։ ԵՄ երկրներից ամենից քիչ գործազուրկ ու անկիրթ երիտասարդներ ունեցող երկիրը Հոլանդիան է (5․3 տոկոս)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |