Հասարակական11:16, 19 Հունիս 2018
Թուրքիայում նախագահի թեկնածուին քննադատում են էրոտիկ բանաստեղծություններ գրելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն հայտնվել է քննադատությունների թիրախում:
Պատճառն այն է, որ տարիներ առաջ Ինջեի հեղինակած գրքում տեղ են գտել էրոտիկ բնույթի բանաստեղծություններ, հենց որոնք էլ լայն քննարկման առարկա են դարձել սոցցանցերում:
Իր հակառակորդին քննադատելու առիթը բաց չի թողել նաև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կողմից թեկնածու առաջադրված գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա Սամսունում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ակնարկելով Ինջեին և նրա հեղինակած գիրքը, ասել է.
«Դիմակի տակ թաքնվածների իրական կողմերը բացահայտելու ենք: Այդ գրքում գրված որոշ արտահայտություններ չեմ կարդալու, բայց երիտասարդները կտեսնեն, թե ինչեր կան այնտեղ»:
Ընդդիմադիր գործիչը, արձագանքելվ բոլոր քննադատություններին, ասել է. «Ահա թե ինչ, գիրքը գրել եմ 30 տարի առաջ և չեմ վաճառել: Գրքերի կողքին արկղ էի դրել, որ ցանկացողները գումար գցեն: Այդ գումարով էլ, որպես ֆիզիկայի ուսուցիչ, դպրոցի համար լաբորատորիա եմ հիմնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |