Տարածաշրջան08:30, 20 Հունիս 2018
Հայ քաղաքական գործիչը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական «Вести FM» ռադիոյի եթերով հեռարձակված «Էրդողանի օսմանյան ամբիցիաները» անվամբ հաղորդումը։
Հաղորդման հյուրն էր Ռուսաստանի «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը։ Վերջինիս խոսքերը Օսմանյան կայսրության և Սուլեյման սուլթանի ռուս կնոջ՝ Հյուրեմի (Ռոքսոլոնա) մասին զայրացրել են թուրքական լրատվամիջոցներին։
Նախ Բաղդասարովը ասել է, որ Բյուզանդական կայսրության հիմնական էթնիկ զանգվածը հայերն ու հույներն էին։ Սակայն երբ այն կործանվեց, այնտեղի բնակչության մեծ մասը թուրքացվեց։ Որոշ մարդկանց երակներում դեռ հոսում է ոչ թուրքական արյուն։
Օրինակ բերելով «Հիանալի դարաշրջան» հայտնի թուրքական հեռուստասերիալը՝ Բաղդասարովն ասել է.
«Օրինակ այդ սերիալում Իբրահիմ փաշան հույն էր։ Նա Սուլեյման սուլթանի կողմնակիցներից էր։ Սուլթանի կինը՝ Հյուրեմը, Իբրահիմին տրամադրում է սուլթանի դեմ։ Այդ ժամանակ Իբրահիմ փաշան Օսմանյան կայսրության երկրորդ մարդն էր։ Սուլեյման սուլթանը Հյուրեմի պատճառով Իբրահիմ փաշային ցանկանում է սպանել։ Կներեք արտահայտությանս համար, Հյուրեմը իսկական քած էր»։
Ռուս հաղորդավարը խնդրել է նման բառեր չօգտագործել եթերում, Բաղդասարովը հակադարձել է, թե դա գրական բառ է և պետք չէ դրանից խուսափել։
Թուրքական կայքը Բաղդասարովի ասածը որակել է որպես «անհիմն հայհոյանք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |