Տարածաշրջան07:19, 20 Հունիս 2018
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում Մանբիչով չեն ավարտվի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Իզմիր քաղաքում մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե որոնք են լինելու պաշտոնական Անկարայի հաջորդ թիրախները Մանբիչից հետո Սիրիայում:
Նախօրեին Թուրքիայի բանակի ստորաբաժանումները ներխուժել էին Մանբիչ, որպեսզի այն ազատեին Սիրիայի քրդական ուժերից։
Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ Մանբիչից հետո իրենց հաջորդ նպատակը լինելու է Քոբանի, Ղամըշլի, Հասեքե շրջաններ մտնելը, որոնք նույնպես հիմա քրդերի վերահսկողության տակ են։
«Մեր նպատակն է Սիրիայում, Իրաքում, Քանդիլում շարունակել անողոք պայքարը ահաբեկչության դեմ։ Ահաբեկչությանը վերջ դնելու համար իրականացրեցինք «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» օպերացիաները։ Այժմ այդ նույն նպատակով Մանբիչում ենք։ Ուր էլ ահաբեկիչները փախչեն, մենք նրանց կվերացնենք։ Քոբանիում, Ղամիշլիում, Հասեքեյում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ ամրապնդվեց։ Մանբիչից հետո նպատակադրված ենք այդ շրջանները անվտանգ դարձնել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |