Տարածաշրջան08:22, 21 Հունիս 2018
Haaretz. «Էրդողանի վերընտրվելը Իսրայելի համար լավագույն տարբերակը կարող է լինել»

Իսրայելական «Haaretz» պարբերականի վերլուծաբան Դավիդե Լերները հրապարակել է հոդված, որտեղ խոսվում է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհդարանական ընտրությունների, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների մասին։
Չնայած Գազայի հատվածում տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի դեմ հնչեցրել է մի շարք կոշտ հայտարարություններ, այնուամենայնիվ, ըստ Լերների, իսրայելական կողմի համար լավագույն տարբերակը կլինի Էրդողանի վերընտրությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում։
Ընդգծվում է, որ չնայած Գազայի դեպքերից հետո Էրդողանը Իսրայելին մեղադրել էր ցեղասպանության մեջ և ետ էր կանչել իր դեսպանին, այնուամենայնիվ, Թուրքիայի խորհրդարանը վերջերս մերժեց առևտրատնտեսական ոլորտում թուրք-իսրայելական պայմանագրերը չեղարկելու քրդամետ կուսակցության առաջարկը։
Առաջարկը մերժվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների կողմից։
«Էրդողանի կուսակցությունը, ի տարբերություն ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), նախընտրական քարոզարշավի շրջանակներում չի խոսում թուրք-իսրայելական պայմանագրերը չեղարկելու մասին։ Էրդողանի վերընտրվելը Իսրայելի համար կարող է լինել լավագույն տարբերակը», - եզրակացնում է հոդվածի հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |