Տարածաշրջան10:55, 21 Հունիս 2018
Թուրքիան Հյուսիսային Իրաքում ստեղծել է 11 ռազմաբազա

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «ATV» և «A-Haber» լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին։
Թուրքիայի վարչապետի խոսքերով, ԱՄՆ-ի նկատմամբ թուրք բնակչության վստահությունը նվազել է։ Ըստ Յըլդըրըմի ՝ դրա մասին են վկայում բնակչության շրջանում անցկացված սոցհարցումները։
«Մեր հասարակությունը հիասթափված է ԱՄՆ-ից։ Վերջինիս նկատմամբ վստահությունը 20 տոկոսից էլ պակաս է։ Հարաբերությունները կարգավորելու համար ոչ թե մենք պետք է քայլեր ձեռնարկենք, այլ ԱՄՆ-ը»,-ասել է Յըլդըրըմը։
Վերջինս գոհ է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն գոնե կարողացան որոշակի համաձայնության հասնել Մանբիչ քաղաքի վերաբերյալ, որը առայժմ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ է, իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան ահաբեկչական է որակում։
Անդրադառնալով Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողություններին` Յըլդըրըմը ասել է, որ Հյուսիսային Իրաքում 400 կմ տարածք արդեն մաքրվել է քուրդ զինյալներից։ Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում ստեղծել են 11 ռազմաբազա։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի` ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել էին, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ ԻՊ-ի դեմ պայքարելու համար վերջիններիս տրամադրված զինամթերքը hետ է վերցվելու նրանցից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |