Հասարակական11:49, 21 Հունիս 2018
Չավուշօղլուն արտասվել է, երբ իմացել է ռուս դեսպանի սպանության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական հայտնի «Milliyet» պարբերականին, որի ընթացքում խոսել է իր ապրումների մասին, երբ իմացել է, որ Թուրքիայում սպանվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը։
«Ինքնաթիռով գնում էինք Մոսկվա։ Այնտեղ սկսվում էր Սիրիայի հարցով Աստանայի համաժողովը։ Ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում, երբ հնչեց հեռախոսի զանգը: Վարչապետն էր: Ասաց. «Մևլու՛թ, Ռուսաստանի դեսպանի վրա հարձակում է եղել»: Կարծես եռման ջուր լցնեին գլխիս: Ե՛վ մեր երկրում արտակարգ և լիազոր դեսպանի վրա հարձակման համար, և՛ այն երկիր գնալու համար, որի դեսպանի վրա հարձակում էր եղել: Հեռախոսազանգը ժամանակ առ ժամանկ ընդհատվում էր: Սկզբում չգիտեի, որ մահացել է: Վարչապետը կրկին զանգահարեց ու տեղեկացրեց, որ դեսպանը մահացել է: Այդտեղ ես ցնցվեցի: Բայց ոչ թե վախից կամ մեր երկրների հարաբերությունների հնարավոր վատացումից, այլ՝ ցավից: Այդ թռիչքը չավարտվեց կարծես…
Ինձ շատ վշտացրեց այն, որ մեր երկրում նման դեպք է պատահել, բացի այդ շատ լավ մարդ (դեսպանը) էր: Երեկոյան արտասվեցի: Նրա ընտանիքի հետ դիմավորեցինք աճյունը: Մեր մարդկային պարտքը կատարեցինք:
Վերջին այցիս ժամանակ էլ ընտանիքին այցելեցի»,- ասել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |