Իրավական11:11, 21 Հունիս 2018
Թուրքիայում 583 հազար դատապարտյալ պատիժը կրում է պայմանական ազատության մեջ

Թուրքիայում դատապարտյալների մի մասն իր պատիժը կրում է պայմանական ազատության մեջ՝ հատուկ տեխնիկական միջոցներով վերահսկողության ներքո։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս մի կողմից կանխել դատապարտյալների կողմից նոր հանցագործությունների իրագործումը, մյուս կողմից՝ ապահովել նրանց սոցիալիզացիան ու վերադարձը բնականոն կյանքին։
Վերահսկվող պայմանական ազատության հետ կապված աշխատանքները ղեկավարվում են Թուրքիայի արդարադատության նախարարության դատապարտյալների ու կալանավայրերի գլխավոր վարչության կողմից։
Ըստ այդ վարչության տվյալների՝ ներկայումս Թուրքիայում պայմանական ազատության պայմաններում մշտական վերահսկողության տակ է գտնվում 583․083 դատապարտյալ։ Նրանցից 18․834 –ը` մինչև 18 տարեկան։
Պայմանական ազատության մեջ գտնվող 379․100 դատապարտյալի արգելված է դուրս գալ երկրի սահմաններից։ Նրանք պարտավոր են պարբերաբար ներկայանալ և ստորագրություն տալ համապատասխան ոստիկանական բաժանմունքներում։
96․355 նախկին դատապարտյալ պայմանական ազատ արձակումից հետո շարունակում է մնալ վերահսկողության տակ։
25․882 մարդ հանրության համար օգտակար որևէ ոլորտում անվճար աշխատում է՝ դատարանի կողմից նշանակված դրամական տուգանքը վճարելու փոխարեն։
62 մարդ դատարանով սահմանված պատիժը կրում է տնային կալանքի պայմաններում։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների շրջանակներում 60․476 մարդ գտնվում է հարկադիր բուժման կամ վերահսկվող ազատության պայմաններում։ Նրանցից 3․124-ը անչափահասներ են։
95․767 մարդ պայմանական ազատության պայմաններում ամբողջությամբ կրել է իր պատիժը։
Վերահսկվող պայմանական ազատության մեջ գտնվող 3․989 դատապարտյալի որոշ իրավունքներ դատարանի որոշմամբ սահմանափակված են։
533 մեղադրյալի վերաբերյալ դատարանի կայացրած վճռի հրապարակումը հետաձգվել է․ որևէ նոր հանցանք չկատարելու և պայմանական ազատության կանոնները չխախտելու դեպքում նրանց դեմ կայացված վճիռն իրավական ուժի չի ունենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |