Հասարակական09:52, 22 Հունիս 2018
TRT-ն խախտել է կուսակցություններին և նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու կարգը
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի (RTÜK) փորձագետները փորձել են պարզել, թե հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ մասնավոր և պետական հեռուստաընկերությունները որքանով են պահպանել կուսակցություններին և նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու սկզբունքները:
RTÜK-ի փորձագետների ուսումնասիրության արդյունքում կազմված զեկույցում նշվում է, որ Թուրքիայի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունը (TRT Haber) խախտել է անաչառության և արդարության սկզբունքները:
Փորձագետները նման եզրակացության են եկել հունիսի 8-14 ընկած ժամանակահատվածում 24-ժամյա ռեժիմով TRT Haber-ի հեռարձակումներն ուսումնասիրելու արդյունքում:
Քննության են առնվել հիմնականում TRT Haber-ի՝ ընտրարշավին վերաբերող հեռարձակումները՝ վերլուծական հաղորդումներ, լուրեր, հանրահավաքների, ժողովների և մամուլի ասուլիսների լուսաբանում:
Դրանք դասակարգվել են ըստ հեռարձակման ամսաթվի, գրանցվել են տևողության ժամանակը և բովանդակությունը:
RTÜK-ի փորձագետների կազմած զեկույցում նշվում է, որ հանրային հեռուստատեսությունը լրատվական հաղորդումների ժամանակ անդրադարձել է բոլոր կուսակցությունների հանրահավաքներին: Սակայն, վիճակն այլ է վերլուծական հաղորդումների պարագայում: Դրանց հյուրընկալվել են միայն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներկայացուցիչները:
Ըստ եթերաժամանակի տևողության` ԱԶԿ-ի համար կրկին արտոնյալ պայմաններ են ապահովվել: Մեկշաբաթյա ուսումնասիրությունը պարզել է, որ ամենօրյա կտրվածքով ԱԶԿ-ին տրամադրվել է միջինը 1 ժամ 30 րոպե, գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ)՝ մոտ 30 րոպե: Նշվում է, որ քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) հատկացվել է միայն նվազագույն եթերաժամանակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |