Իրավական07:34, 22 Հունիս 2018
Գերմանացի պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է՝ PKK-ին աջակցելու մեղադրանքով

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Անդրեյ Հունքոյին արգելվել է մուտք գործել Թուրքիա։ ԵԱՀԿ-ի կողմից որպես ընտրական դիտորդ Վիեննայից Թուրքիա մեկնել պատրաստվող Հունքոն ստիպված է եղել իջնել ինքաթիռից, քանի որ տեղեկություն է ստացվել, որ նրա մուտքը Թուրքիա արգեված է։
Թեմային անդրադարձած Հունքոն տեղեկացրել է, որ 2011թ․ մինչ օրս, որպես Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, դիտորդական առաքելություն է իրականացրել Թուրքիայում անցկացվող ընտրություններում։ Սակայն այս անգամ, երբ նա արդեն Վիեննայում թռիչքի պատրաստվող ինքնաթիռում է եղել, Թուրքիայի ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպանը հաղորդել է մուտքի արգելքի մասին։
Բունդեսթագի պատգամավոր Անդրեյ Հունքոն ավելի վաղ մասնակցել էր Գերմանիայում PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) գործունեության արգելքի դեմ կազմակերպված միջոցառումներին։ Նա նաև լուսանկարվել էր PKK–ի դրոշով։ Այդ պատճառով թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ին աջակցելու մեջ և չի թույլատրում մուտք գործել Թուրքիա:
Մյուս կողմից, Թուրքիա մուտք գործելու իրավունք չի տրվել նաև իրաքյան ծագմամբ շվեդացի պատգամավոր Ջաբար Քարիմ Ամինին։ Վերջինս ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները տեղեկացրել են, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Ամինը հարկադրված է եղել վերադառնալ Ստոկհոլմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |