Տարածաշրջան11:30, 22 Հունիս 2018
Քրդական կառույց. «Էրդողանը ընտրություններում հաղթելու համար սուտ լուրեր է տարածում»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միությունը» (KCK-ՔՀՄ) հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե վերջերս թուրքական օդուժը հարվածել է KCK-ի անդամներին: Ըստ Էրդողանի` վերջիններս այդ պահին ժողով էին անցկացնում: Էրդողանը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով վնասազերծվել է քրդական կառույցի ղեկավար անձանցից 23 հոգի:
Հրապարակված գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Էրդողանի հայտարարությունը ամբողջովին ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը: Ըստ քրդական կողմի` այդ հայտարարությունը Էրդողանն արել է, որպեսզի ինքը և իր ղեկավարած կուսակցությունն ավելի շատ ձայն ստանան հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններում:
«Էրդողանը ընտրություններում հաղթելու համար սուտ լուրեր է տարածում: Իսկ այդ սուտը գործիք է դառնում Էրդողանի կողմնակից մամուլի ձեռքում: Սա սուտ է, որը նա պատրաստել է իր պալատում ընտրություններից առաջ»,-ասվում է KCK-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան PKK-ին, ինչպես նաև վերջիններիս թևերին համարումէ ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |