Ցեղասպանություն10:56, 22 Հունիս 2018
Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան
Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում և բռնի ուծացում» գիրքը թարգմանվել է հայերեն։ Թարգմանիչը թուրքագետ Մելինե Անումյանն է։
Օրերս Երևանում կայացած գրքի շնորհանդեսին մասնակցել է նաև հեղինակը: Շնորհանդեսի ժամանակ թարգմանիչ Անումյանը նշել է, որ գիրքը մեծ կարևորություն ունի թուրքական ժխտողական թեզերը հերքելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ իսլամացված հայերի գոյության փաստը հաճախ Թուրքիայում մատնանշվում է՝ որպես ապացույց այն բանի, որ իբր Ցեղասպանություն չի եղել։
Աքչամը Հայաստանում մասնակցել է նաև մի շարք այլ միջոցառումների։ Ներկա է գտնվել Երևանի Ավետիսյան դպրոցի վերջին զանգի միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև դպրոցի հովանավորներ Էդվարդ և Պամելա Ավետիսյանները, հյուրեր արտերկրից, ՀՀ կրթության և գիտության նախարարը և այլք:
Թաներ Աքչամը նաև հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ։ Նախարար Մնացականյանն իր թվիթերյան հարապարակման մեջ նշել է, որ Աքչամի հետ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |