Հասարակական05:46, 23 Հունիս 2018
Վերջին սոցհարցումների արդյունքները՝ Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ
Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից 2 օր առաջ թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի 26 նահանգում։ Մասնակցել է 2100 մարդ։
Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների մասով ստացվել է հետևյալ պատկերը.
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 46.7 %
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) - 26.3%
Իշխանամետ «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ) - 6.9%
Ընդդիմադիր Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (HDP-ԺԴԿ) - 11.2%
Ընդդիմադիր Ազգայնական «IYI» (Լավ) կուսակցություն - 6.8%
Ընդդիմադիր «Երջանկություն կուսակցություն» (Saadet) - 1%:
Նախագահական ընտրություններում թեկնածուների ստացած աջակցությունն այսպիսի տեսք ունի.
Ռեջեփ Թայիփ Էրդողան (AKP) - 51.6%
Մուհարրեմ Ինջե (CHP) - 28%
Մերալ Աքշեներ (IYI) - 5.5%
Սելահաթթին Դեմիրթաշ (HDP) - 10․3%
Թեմել Քարամոլլաօղլու (Saadet) - 1․1%
Դողու Փերինչեք (Հայրենիք կուսակցություն-Vatan)- 0.5%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |