Հասարակական08:28, 25 Հունիս 2018
Թուրքիայի նախագահական ընտրություններում Պուտինի օգտին քվեարկող է եղել
Հունիսի 24-ին անցկացված ընտրություններում Թուրքիայի մի քաղաքացի իր ձայնը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Անթալիայի Մանավգաթ շրջանում 159.121 ընտրողներից մեկը Թուրքիայի նախագահի պաշտոնում ցանկացել է տեսնել Ռուսաստանի նախագահին: Քաղաքացին քվեաթերթիկի վրա գրել է Պուտինի անունը և հաստատել «այո» նշումով: Քվեաթերթիկը հաշվող հանձնաժողովի կողմից այն ճանաչվել է անվավեր:
Այդ տեղամասում հաշվվել է 329 վավեր քվեաթերթիկ, որոնցից 150-ը գրանցվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեի, 111-ը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 51-ն՝ ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների, 11-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, 3-ը՝ «Երջանկություն» կուսակցության թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուի օգտին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացվել են նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Նախագահի պաշտոնում, ըստ նախնական հաշվարկների, 52.6 տոկոս ձայնով վերընտրվել է Էրդողանը, որին շնորհավորել է նաև գլխավոր մրցակից Մուհարրեմ Ինջեն:
Խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ձևավորած դաշինքը: Նշյալ կուսակցությունները նախնական հաշվարկներով ստացել են համապատասխանաբար 42.5 և 11.1 տոկոս ձայն, ընդհանուր՝ 53.7 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |