Քաղաքական09:32, 26 Հունիս 2018
Ավստրիայում Էրդողանին ձայն տված թուրքերին կոչ են անում լքել երկիրը
Ավստրիայի «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Գունդենուսը Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին կոչ է արել լքել իրենց երկրի սահմանները։
Նա մասնավորապես ասել է.
«Ավելի լավ կլինի, որ նրանք գնան Թուրքիա»։
Նա նշել է, որ Էրդողանի վերընտրվելը դրական դեր չի խաղա Ավստրիայում թուրքերի ինտեգրման գործընթացին։
Թուրքական աղբյուրները սկանդալային են որակել վերոնշյալ հայտարարությունը։
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ Ավստրիայում Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած թուրքերի 72.3 տոկոսը քվեարկել է Էրդողանի օգտին։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը Ավստրիայում ստացել է 62.5 տոկոս ձայն։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |