Քաղաքական09:40, 28 Հունիս 2018
Ռուս քաղաքագետ. «Ընտրություններում Էրդողանի հաղթանակը վատ լուր է Հայաստանի համար»
Ռուս քաղաքագետ Եվգենի Միխայլովը հայտարարել է, որ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը վատ լուր է ոչ միայն Արևմուտքի, այլև Հայաստանի համար:
Ռուսական «Sputnik» գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում Միխայլովն ասել է, որ Հայաստանի թիվ մեկ անհանգստությունն Արցախի հարցում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունն է: Ըստ ռուս քաղաքագետի՝ Հայաստանը մտավախություն ունի, որ Էրդողանը կարող է ազդել Մոսկվայի վրա՝ վերջինիս դրդելով Արցախի հարցում ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել:
Ըստ ռուս մասնագետի՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը, հետևելով Էրդողանի հնարավոր պարտության մասին տարածվող լուրերին, հույս ունեին, որ նշյալ սցենարի դեպքում Թուրքիան կմտներ անորոշության ու քաոսի շրջափուլ, սակայն այդ սպասելիքները չարդարացան:
Միխայլովը պատահական չի համարել, որ ընտրվելու կապակցությամբ Էրդողանին առաջիններից մեկը շնորհավորել է ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը:
Հիշեցնելով տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտներում Մոսկվայի և Անկարայի սերտ համագործակցության մասին՝ Միխայլովն ասել է. «2 երկրները առաջիկա տարիներին կարող են ամրապնդել միջազգային հարթակներում իրենց համագործակցությունը և շատ հարցերում համակարգված գործողություններ իրականացնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |