Տնտեսական11:00, 28 Հունիս 2018
Թուրքիան լծվել է սեփական ՀՕՊ համակարգերի արտադրությանը․ Hisar, Korkut, Göktüğ

Թուրքիան բազմակողմանի աշխատանքներ է տանում հակաօդային պաշտպանության իր զինանոցը հարստացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Թուրքական առաջատար «ASELSAN», «ROKETSAN» ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հետ համագործակցությամբ ջանք չեն խնայում տեղական հնարավորություններով նախագծված և մշակված զինատեսակների սերիական արտադրություն ապահովելու համար։
Այս ոլորտում Թուրքիայի նպատակն է հնարավորինս օգտագործել սեփական ներուժն ու հակաօդային պաշտպանության ոլորտում որքան հնարավոր է շատ տեղական նախագծեր կյանքի կոչել։ Մյուս կողմից, Թուրքիան մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի աշխատանքային ենթախմբերի և միջպետական ռազմարդյունաբերական համագործակցությանն ուղղված նախագծերին՝ այդպիսով ծանոթանալով և հետևելով ՀՕՊ համակարգերի մշակման ու արտադրության ոլորտում միջազգային ասպարեզում կիրառվող մեթոդներին։
Մասնավորապես շարունակվում են «Hisar» նախագծի աշխատանքները, որով նախատեսված է ՀՕՊ համակարգերի արտադրություն ինչպես տեղական կարիքների համար, այնպես էլ արտահանման նպատակով։ Այս ՀՕՊ համակարգերի («Hisar -A» / 15 կիլոմետր և «Hisar –О» / 25 կիլոմետր) առաջին փորձարկումներն արդեն հաջողությամբ իրականացվել են։ Նախատեսվում է, որ «Hisar-A»-ն շահագործման կհանձնվի 2020թ․, իսկ «Hisar-O»-ն՝ 2021թ․։
«Göktüğ» նախագծի շրջանակներում մշակվում են օդ-օդ տեսակի հրթիռներ։ Իսկ առաջիկայում ավարտին կհասցվեն «Korkut» նախագծի շրջանակներում մշակված համակարգերի՝ ծովային պլատֆորմներին ինտեգրմանն ուղղված փորձարկումները։ «Korkut» համակարգերն արդեն իսկ սկսել են համալրել Թուրքիայի ռազմածովային ուժերի զինանոցը։ Արդեն հաջողությամբ փորձարկված «Korkut-D» նախատիպը առանց օպերատորի մասնակցության ընդունակ է կրակի տակ առնել և ոչնչացնել ծովի մակերույթով մեծ արագությամբ մոտեցող թիրախը։
Որպես հեռահար ՀՕՊ համակարգեր՝ Թուրքիան շարունակում է հույսեր կապել Ռուսաստանից ստանալիք S-400 հրթիռային համակարգերի հետ, իսկ առավել երկարաժամկետ ծրագրերում նախատեսում է նաև արտադրել սեփական հեռահար ՀՕՊ համակարգերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |