Տարածաշրջան07:04, 29 Հունիս 2018
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց
Հունիսի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիայում ամառային հանգիստը անցկացնելուց: Հրապարակված զգուշացման մեջ ասվում է, որ վտանգավոր են հատկապես Թուրքիայի հարավարևելյան սահմանների մոտ գտնվող շրջանները:
«Մի՛այցելեք Թուրքիայի հարավարևելքում գտնվող Հաթայ, Քիլիս, Գազիանթեփ, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Թունջելի, Հաքքարի և Բիթլիս նահանգներ, քանի որ այդ տեղերում կա ահաբեկչության վտանգ»,-ասվել է զգուշացման մեջ:
Նաև նշվել է, որ Թուրքիայում շարունակվում է պահպանվել արտակարգ դրությունը, որի ընթացքում ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ:
«Ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորում են արևմուտքից Թուրքիա եկած զբոսաշրջիկներին: Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել շուկաներում, առևտրի կենտրոններում, տեղական ինքնակառավարման հաստատություններում, հյուրանոցներում, ռեստորաններում, սպորտային, մշակութային և ուսումնական կենտրոններում: Թուրքիայում գործող արտակարգ դրության պայմաններում իրավապահ մարմինները հազարավոր մարդկանց են ձերբակալում»,-ասվում է պետքարտուղարության զգուշացման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |