Տարածաշրջան12:08, 29 Հունիս 2018
Ըստ Չավուշօղլուի` Թրամփը կձեռնարկի քայլեր, որ F-35-երը մատակարարվեն Թուրքիային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ:
Մասնավորապես, թուրք պաշտոնյան անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը:
«Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրա չազդեց որևէ կերպ: Արտակարգ դրությունը ոչ թե ընտրություն էր, այլ՝ անհրաժեշտություն: Իսկ դրա վերաբերյալ մեզ ուղղված ԵՄ-ի պահանջներն ուղղակի անարդարացի էին»:
Չավուշօղլուն հաստատել է, որ Եվրամիությունը վավերացրել է Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու նախագիծը, ինչը նրա կարծիքով կարևոր քայլ է: Ըստ նրա` այդ գումարը Թուրքիային կտրամադրվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն ետ չի կանգնի իր այդ որոշումից:
Անդրադառնալով F-35-ների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն ասել է, որ չնայած սենատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը, ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոսք է տվել, որ այդ ինքնաթիռները, այնուամենայնիվ, կմատակարարվեն պաշտոնական Անկարային: Նրա պնդմամբ` Թրամփը կողմ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորվեն և ընդլայնվեն:
Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկատարեն իրենց խոստումը և Սիրիայի քրդական ուժերից ետ կվերցնեն այն զենքերը, որոնք տրամադրվել էին քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |