Հասարակական08:20, 02 Հուլիս 2018
Թուրքիայի ավելի քան 6 մլն քաղաքացի բնակվում է արտերկրում
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի ավելի քան 6 մլն քաղաքացի բնակվում է արտերկրում։ Նրանցից շուրջ 5 միլիոնը ապրում է եվրոպական երկրներում, մյուսները՝ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում։
Աշխատանք գտնելու նպատակով Թուրքիայից դեպի եվրոպական երկրներ արտագաղթը ակտիվ է եղել հատկապես 1960-1974թթ․։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածում Թուրքիան Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի հետ կնքել է պայմանագրեր, որոնք թույլ էին տալիս Թուրքիայից մեկնած գաղթականներին աշխատել այդ երկրներում։ 1974թ․ հետո Թուրքիայից աշխատանքային արտագաղթի ուղղությունը փոխվել է դեպի Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, Պարսից ծոցի և ԽՍՀՄ երկրներ, այնուհետև նաև՝ Ռուսաստանի Դաշնություն։
Վիճակագրության համաձայն՝ 2017թ․ մայիսից մինչև 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում աշխատանքի նպատակով Թուրքիայից մեկնել է 9․780 քաղաքացի։ Նրանց ընդունող երկրները հիմնակնում եվրոպական և ասիական երկրներն են, իսկ ամենապահանջված աշխատանքային ոլորտներն են շինարարությունը, սպասարկման ոլորտը, տեքստիլ արդյունաբերությունը։
Թուրքիայից աշխատանքային էմիգրանտներն (տարագիրներ) ամենից հաճախ մեկնում են Եվրոպա։ Այս աշխարհամասում 2018թ․ դրությամբ 1 մլն 39․281 աշխատանքային էմիգրանտ կա։ Ամերիկայում Թուրքիայից մեկնած աշխատանքային էմիգրանտների ընդհանուր թիվը կազմում է 143․325, Ասիայում՝ 166․731, Ավստրալիայում՝ 34․090, իսկ Աֆրիկայում՝ 16․987։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |