Քաղաքական05:34, 03 Հուլիս 2018
Մանբիչի շուրջ համաձայնությունը կարևոր քայլ էր ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները մեծ կարևորություն են տալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ-ի հարցերով ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթը։ Վերջինս նշել է, որ այդ հարցը առաջնահերթություն է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Անկարայի համար։
Ամերիկացի պաշտոնյան թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր քայլ է համարել Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնությունը։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան ահաբեկչական է համարում, պետք է դուրս գան քաղաքից։
Նա ընդգծել է, որ Մանբիչի հարցում այժմ երկու երկրների դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են։
Քոսնեթը հաստատել է, որ Մանբիչը պետք է հանձնվի տեղի բնակչությանը։
Նա նաև նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայում պետք է ազատ արձակվի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնը, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ քաղաքացիներ։ Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Ըստ Քոսնեթի՝ կարևոր է նաև, որ Թուրքիայում վերացվի արտակարգ դրությունը։
Հիշեցնենք, որ Մանբիչը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |