Տարածաշրջան06:22, 03 Հուլիս 2018
Թուրքիային մատակարարվելիք F-35 կործանիչները դեռ ԱՄՆ-ում են

Պենտագոնի խոսնակ փոխգնդապետ Ռոբերտ Մաննինգը հայտարարել է, որ այն երկու F-35 կործանիչը, որոնք Թուրքիան ստացել էր հունիսի 21-ին, դեռևս ուսումնական թիռիչքներ են կատարում Արիզոնա նահանգի ամերիկյան Լյուք ավիաբազայում։
Արիզոնա են մեկնել թուրք օդաչուները, որոնք 1-2 տարվա ընթացքում պետք է մասնակցեն ուսումնական թռիչքների, ինչպես նաև համապատասխան կուրսեր անցնեն այդ ինքնաթիռներից օգտվելու համար։
Ըստ Մաննինգի՝ վերոնշյալ դասընթացների ժամանակ ինքնաթիռներն ամբողջովին ԱՄՆ-ի վերահսկողության տակ են լինելու։ Ամերիկացի զինվորականը, անդրադառնալով ԱՄՆ-ի սենատի այն օրինագծին, որով արգելվում էր զինամթերքի վաճառքը Թուրքիային՝ նշել է. «Պենտագոնը զերծ կմնա այդ օրինագիծը մեկնաբանելուց։ Քանի դեռ չեն եղել փոփոխություններ, թուրք օդաչուները կշարունակեն մասնակցել ուսումնական թռիչքներին և դասընթացներին»։
Հիշեցնենք, որ ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրն առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-երի և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |