Տարածաշրջան09:56, 04 Հուլիս 2018
Որո՞նք են լինելու Թուրքիայի նոր կառավարության արտաքին քաղաքականության գերակա խնդիրները

Հունիսի 24-ին Թուրքիայում կայացան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա Թուրքիայի նոր կառավարության կազմը։
Թուրքական լրատվամիջոցը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության 5 գերակա խնդիրների մասին:
Նշվում է, որ ով էլ նշանակվի Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում, Անկարան շարունակելու է վարել ակտիվ արտաքին քաղաքանություն։ Մասնավորապես կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում։ Եվ այս առումով Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի վրա կդրվի ավելի մեծ պատասխանատվություն, քանի որ հունիսի 24-ից հետո Թուրքիան թևակոխելու է նոր փուլ։
Ըստ հոդվածի՝ նոր Թուրքիայի արտաքին քաղաքականության 5 գերակա խնդիրներն են լինելու.
1. Հյուսիսային Սիրիա և տեղի քրդական ուժեր
Այս խնդրում թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդերին համարում է ահաբեկչական ուժեր, իսկ Վաշինգտոնը՝ ոչ։ Հարցի շուրջ թուրք-ամերիկյան լարվածության նվազում եղավ, երբ կողմերը համաձայնության հասան, որ քրդերը պետք է դուրս գան Մանբիչ քաղաքից։ Ինչպես գրում է աղբյուրը, այս հարցը համարվելու է ամենակարևորներից մեկը, և այդ առումով նորանշանակ արտգործնախարարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի քրդական ուժերը «մաքրվեն» Սիրիայի հյուսիսային շրջաններից։
2. Հյուսիսային Իրաք
Նշվում է, որ առաջիկայում Թուրքիայի համար առաջնահերթություն պետք է լինի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) վերահսկողության տակ գտնվող Քանդիլ և Սինջար շրջաններում ռազմական գործողություններ սկսելը։
3. Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններ
Հաշվի առնելով այս հարաբերություններում առկա լարվածությունը և փոխադարձ մեղադրանքները՝ աղբյուրը նշում է, որ նոր արտգործնախարարը կհանդիպի մի շարք դժվարությունների։ Նոր ղեկավարության նպատակն է լինելու որոշ չափով կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Այլապես հարցականի տակ կդրվեն կողմերի կնքած պայմանագրերը փախստականների վերաբերյալ:
4. Ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռներ։
Սա նույնպես կարևոր հարց է, որն առանձնակի տեղ է գրավում թուրք-ամերիկյան և ռուս-թուրքական հարաբերություններում։ Նոր նախարարի նպատակն է լինելու անել այնպես, որ Ռուսաստանը Թուրքիային մատակարարի S-400-ները, իսկ ԱՄՆ-ն ՝ F-35-երը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր ինքնաթիռները մատակարարել Թուրքիային, եթե վերջինս Ռուսաստանից ձեռք բերի S-400-ները։
5. Կիպրոսի հիմնախնդիր
Այս հարցում ԱԳՆ-ի նորանշանակ ղեկավարի համար շատ մարտահրավերներ կլինեն, քանի որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության և Կիպրոսի միջև արևելյան միջերկրածովյան գազային հանքավայրերի պաշարներից օգտվելու վեճեր կան: Աղբյուրը նկատել է տալիս, որ մոտ ապագայում կիպրոսյան հիմնախնդիրը դժվար թե լուծվի, իսկ գազային պաշարների հետ կապված խնդիրները դեռ պիտի կարգավորվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |