Հասարակական09:10, 04 Հուլիս 2018
Թուրք պրոֆեսոր. Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում

Թուրք անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը Երևանում մասնակցել է իր գրքերի՝ հայերեն և անգլերեն թարգմանությունների առթիվ կազմակերպված մի շարք միջոցառումների։
Թուրքիայի հայկական «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանի հետ զրույցում Աքչամն ընդգծել է, որ իր բոլոր աշխատությունները, բացառությամբ երկուսի, արդեն թարգմանվել են հայերեն։ Իսկ նշված երկու գրքերի՝ «Kanunların ruhu» և «Naim Efendi Hatıratı» հայերեն թարգմանության համար այցի ընթացքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել։
Աքչամն անդրադարձել է նաև իշխանափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Նա այսօրվա Հայաստանը համեմատել է Աստերիքսի և Օրբելիքսի գյուղի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում զավթել ողջ աշխարհը նվաճած Հռոմեական կայսրությունը։
«Հայաստանն էլ աշխարհի հսկա քարտեզի վրա մի հրաշալի կղզյակ է, որ տարբերվում է ողջ աշխարհից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, որտեղ քաղաքականությունը մեծ չափով պայմանավորված է ազգայնամոլական, ռասիստական, ավտորիտար և տոտալիտար հոսանքներով։ Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում»,- նկատում է Աքչամը։
Անդրադառնալով ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրում ամեն օր մեծ հնչեղությամբ պայթող կոռուպցիոն սկանդալային բացահայտումների թեմային՝ ցեղասպանագետը նշել է․ «Երբ ես լսեցի այդ մասին, ուզում էի մի վերլուծություն գրել՝ «Այն, ինչ չհաջողվեց անել Քըլըչդարօղլուին» խորագրով։ Պարզվում է՝ Փաշինյանը ոգեշնչվել է Քըլըչդարօղլուի «արդարության երթից» և ընդօրինակել է այդ մոդելը։ Փաստորեն, Թուրքիայում կիրառված որոշ քաղաքացիական ըմբոստության միջոցներ ընդօրինակվել են։ Սակայն նկատելի է, որ Թուրքիայում Քըլըչդարօղլուն Փաշինյանի չափ քաղաքական համարձակություն չուներ և հավանաբար վախենում էր փոփոխություններից»։
Հայաստանյան այցի ընթացքում Աքչամը բացի մշակութային միջոցառումներից հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի և մի շարք այլ գործիչների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |