Տարածաշրջան12:23, 05 Հուլիս 2018
Թուրքիայի բանակը նոր ուժեր է ուղարկում Սիրիա

Թուրքիայի բանակը սահմանամերձ Քիլիս նահանգից մեծաքանակ կենդանի ուժ և զրահատեխնիկա է ուղարկում Սիրիա: Հուլիսի 5-ի վաղ առավոտից զրահամեքենաները սկսել են հատել թուրք-սիրիական սահմանը և մոտենալ Մանբիչ ու Թել Ռըֆաթ շրջաններին:
Ըստ լրատվամիջոցների շրջանառած տեղեկության՝ թուրքական զինուժը Սիրիայում նախպատրաստվում է հայտնի «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շարունակությանը: Այդ ռազմագործողությունն ուղղված է սիրիաբնակ քրդերի ռազմական ուժերի դեմ, որոնք Անկարայի կողմից դիտվում են որպես ահաբեկիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |