Միջազգային15:59, 05 Հուլիս 2018
Նորվեգիան դադարեցրել է Թուրքիայից ապաստանի հայտերի ընդունումը

Նորվեգիայի միգրացիոն վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայից ապաստանի դիմումների ընդունումը։ Վարչության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկության համաձան՝ Թուրքիայից ստացվող հայտերի թիվը հունիսին կտրուկ աճել է՝ եռակի գերազանցելով մայիսի արդյունքները։
Դրանք, ընդհանուր առմամբ, կազմում են բոլոր երկրներից ստացվող ապաստանի խնդրանքների շուրջ 50 տոկոսը։ Ներկայումս հայտերի ընդունումը առժամանակ դադարեցվել է։ Ուսումնասիրություններ կանցկացվեն չափից շատ հայտեր ստացող այլ երկրների մարտավարությունը պարզելու և համապատասխան լուծումներ գտնելու համար։
Նորվեգիայի միգրացիոն վարչությունը տեղեկացրել է, որ 2018թ․ առաջին կեսին ապաստանի խնդրանքի հիման վրա երկիր ներգաղթած փախստականների թիվը կազմել է 1․511։ 2017թ․ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 2․382, 2016թ․՝ 1․703:
Թուրքիայից 2018թ․ առաջին վեց ամիսներին Նորվեգիայում ապաստան ստանալու խնդրանք է ներկայացրել 245 մարդ, որոնցից 142-ը՝ հունիսին։ Նորվեգիայի իշխանությունները տեղեկացնում են, որ տարվա ընթացքում ներկայացված հայտերի մեծ մասը հաստատվել են։ Ապաստան խնդրելու հիմնական պատճառը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «FETÖ» -ի (Գյուլենական համայնք) հետ կապի մեջ մեղադրանքն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |