Քաղաքական09:41, 09 Հուլիս 2018
Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանությունների մասին. «Անամոթներ»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում երկու գրառում է կատարել Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած գնացքի խոշոր վթարի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այդ վթարի հետևանքով 24 ուղևոր էր զոհվել, իսկ 318-ը՝ վիրավորվել։
Նախ Փայլանի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ տեղի ունեցածի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում չեղարկել հուլիսի 9-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունը։
«Չորլուում տասնյակ քաղաքացիներ են զոհվել, իսկ նրանք շքեղ արարողությունից են խոսում։ Անամոթներ, սրբություն չունեցողներ»։
Մյուս գրառման մեջ պոլսահայ պատգամավորը փաստաթուղթ է ներակայացրել, ըստ որի՝ Թուրքիայի իշխանությունները մեկ ամիս առաջ չեղարկել են Չորլուում տեղի ունենալիք շինարարական աշխատանքները, որոնք պիտի ուղղված լինեին սողանքների կանխարգելմանը: Մինչդեռ նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը նախորդ օրերին գրանցված հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով սողանքներ էին առաջացել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։
Çorlu’da onlarca vatandaşımız katledilmiş, hâlâ “görkemli tören”den bahsediyorlar.
— Garo Paylan (@GaroPaylan) July 9, 2018
Utanmazlar!
Ahlaksızlar! https://t.co/OWeYh5jEWd
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |